Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Դիլիջանն ու իրանական Դելիջանը

Հոկտեմբեր 19,2011 00:00

NEW 

 

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Իրանի Կենտրոնական նահանգի նահանգապետ Շաբանի Ֆարդը պայմանավորվել են մեր Դիլիջան եւ իրանական Դելիջան քաղաքները դարձնել քույր քաղաքներ:
Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ մեր Դիլիջանում, որ այցելել էր Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական նահանգի  պատվիրակությունը:
Իրանի Կենտրոնական նահանգն ունի 1,400 միլիոն բնակիչ, այստեղ արտադրվում են ալյումին, մեքենաներ, ցեմենտ, նաեւ գյուղմթերք՝  տարեկան 550 000 տոննա  ցորեն, որից 350 հազարը արտահանվում է: Նահանգին մեծ եկամուտներ են բերում նաեւ ջերմոցային տնտեսությունները:
Իրանցիները պատրաստ են օգնել Տավուշի մարզում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչպես նաեւ իրանական որեւէ բանկի մասնաճյուղ հիմնել Դիլիջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31