Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնացիները գովեցին հայկական տարազը

Հոկտեմբեր 26,2011 17:07

ՀՀ մշակույթի նախարարության եւ Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի միջեւ այս տարի ստորագրված հուշագրի շրջանակներում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը Հայաստանի պատմության թանգարանում իրականացվելու է Գործվածքի վերականգնմանը նվիրված սեմինար: Ճապոնացի մասնագետներն ընտրել են հենց Պատմության թանգարանը, որպես փոխադարձ վարպետության փոխանցման գործելավայր, քանի որ այս թանգարանում են պահվում հնագույն գործվածքների նմուշներ:

Այսօր սեմինարին բացման խոսքով հանդես եկավ Ճապոնիայի հիմնադրամի ներկայացուցիչ Տատա Հաշին: «Վստահ եմ, որ այս սեմինարը կնպաստի Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական կապերի հաստատմանը: Ճապոնիայի համար այժմ շատ դժվար ժամանակներ են, քանի որ ամիսներ առաջ երկրաշարժի պատճառով ունեցել ենք բազմաթիվ զոհեր, եւ մենք մշակութային կապերի միջոցով աշխարհի տարբեր անկյուններում ցանկանում ենք ձեռք բերել բարեկամներ»:

Ճապոնացի մասնագետները փաստեցին, որ հայկական տարազի մեջ պահպանված է խորը հնությունից եկող ձեւերի, զարդանախշերի ու գույների խորհրդանշական պատկերացումներն ու իմաստը, նրանց պաշտամունքային խորհուրդը: Նրանց համոզմամբ, հայկական տարազը հայ ժողովրդի վերապրած պատմական ճակատագրի, ազգային նկարագրի, աշխարհընկալման եւ հոգեւոր կերտվածքի արվեստային վկայությունն է:

Մարի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31