Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկը նետվել է Կիեւյան կամրջից

Հոկտեմբեր 27,2011 20:29
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կիևյան կամրջից նետվելով` ինքնասպանություն է գործել մի երիտասարդ աղջիկ:
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի
վայր են ժամանել 1-03 շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները, սակայն
աղջիկն արդեն մահացել է:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ արդեն դեպքի վայր է ժամանել
ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության
քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական
բաժնի քննիչները` քննիչ Աշոտ Վարդանյանի գլխավորությամբ:

 

 

 

Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի
փրկարար ծառայության Երևանի փրկարարները:
Քննիչ Աշոտ Վարդանյանի հանձնարարականով, դեպքի վայր է հրավիրվել դատական բժիշկը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը օպերատիվ-քննչական
գործողությունների արդյունքում պարզել է, որ ինքնասպանություն գործած աղջիկը Երևան
քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 28-ամյա Յանա
Մանասյանն էր:

Ինքնասպանություն գործած աղջկան պատկանող մեքենան

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաև, որ Կիևյան կամրջին հարակից` Հալաբյան
փողոցում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է
«Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում էր ինքնասպանություն գործած
աղջկան:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31