Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդադում հերթական պայթյուններն են եղել. կան զոհեր

Հոկտեմբեր 27,2011 23:34

Հինգշաբթի երեկոյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում առնվազն 18 մարդ զոհվել եւ 37-ը վիրավորվել: Այդ մասին հաղորդում է rеuтters-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության իր աղբյուրին:

Առաջին պայթյունը իրականացվել է մայրաքաղաքի հյուսիսարեւելյան շրջանում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ: Պայթուցիկ երկրորդ սարքը գործարկվել է այն ժամանակ, երբ փրկարարներն ու բժիշկները փորձել են առաջին պայթյունի վայրից տարհանել վիրավորվածներին:

Բաղդադում ահաբեկչական ակտեր գրեթե ամեն օր են տեղի ունենում: Իրաքյան լրատվամիջոցների մատուցմամբ,  սեպտեմբերին «ահաբեկչական ակտերի եւ այլ բռնարարքների արդյունքում» երկրում զոհվել է 185 մարդ. 110-ը՝ քաղաքացիական անձինք, 42-ը՝ ոստիկաններ եւ 33-ը՝ զինվորականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31