«Համախմբվելը առաջին հերթին պետք է լինի նպատակային. ես չեմ կարծում, որ ընդդիմադիր դաշտը միաբեւեռ է: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում քաղաքական ուժերի լիարժեք համախմբում տեղի է ունենում ֆորս-մաժորային եւ ծայրահեղ վտանգավոր իրավիճակներում: Մենք այսօր ունենք բնականոն զարգացումներ, չունենք ծայրահեղ վիճակներ, դաշտը բաց է, եւ քաղաքական ուժերը փորձելու են գաղափարական դաշտում մրցել, իսկ սա ողջունելի է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Կարդացեք