Լրահոս
Օրվա լրահոսը

Նետվել է Կիեւյան կամրջից

Հոկտեմբեր 28,2011 00:00

\"\"Երեկ Կիեւյան կամրջից նետվելով՝ ինքնասպանություն է գործել մի երիտասարդ աղջիկ: Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները, սակայն աղջիկն արդեն մահացել էր: Դեպքի վայրում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարները: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզել է, որ ինքնասպանություն գործած աղջիկը Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 28-ամյա Յանա Մանասյանն էր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ Կիեւյան կամրջին հարակից՝ Հալաբյան փողոցում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում էր ինքնասպանություն գործած աղջկան:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել