Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոգուլ»` նոր մանկական բրաուզեր

Նոյեմբեր 11,2011 10:55 Share

  Ռուսական «Նոր սերունդ» կորպորացիան,  ինչպես տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը, թողարկել է նոր ծրագիր` «Գոգուլ»: Այն  մանկական բրաուզեր է, միացված է Internet Explorer-ին և սահմանափակում է երեխաների` համացանցից լիովին օգտվելու հնարավորությունը:  Ծնողները, գրանցվելով բրաուզերի պաշտոնական կայքում, կարող են սահմանափակել երեխաների` համացանցից օգտվելու ժամաքանակը, ինչպես նաև, կարող են հետևել, թե երեխաները ինչ վեբ-կայքեր են հաճախում:
Այն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար: Վառ ինտերֆեյսը շատ գրավիչ է, հատկապես այդ տարիքի երեխաների համար: Այժմ դուրս է եկել բրաուզերի բետտա տարբերակը, ծնողները կարող են ներբեռնել այն, միայն փորձարկելու համար: Բրաուզերի արտադրման մեջ ներգրավված են բարձրակարգ  ռուս մանկավարժներ, հոգեբաններ և ծնողներ:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930