Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամեծ խաբեությունը Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ

Նոյեմբեր 11,2011 11:01

Լոնդոնում եկող տարի մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի մեդալներն արդեն պատմության մեջ են մտել որպես օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենածանր պարգեւներ: Դրանցից յուրաքանչյուրը կշռում է 400 գրամ: Այնպես որ, մրցանակակիր դառնալու ցանկություն ունեցող մարզիկները պետք է այդքան ծանր «բեռը» սեփական վզին կրելուն պատրաստ լինեն:

Բայց քանի որ այսօր աշխարհում ֆինանսական ճգնաժամ է եւ համաշխարհային բորսաներում ոսկու գինը խիստ տատանումներ է տալիս, օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են խաղեր տալ թանկարժեք մետաղների շուկայում: Պարզվում է, որ ոսկե մեդալի 92,5 տոկոսը արծաթ է լինելու, իսկ ոսկին՝ ոչ ավելի, քան 6 գրամ (1,34 %): Այնպես որ, դեղին գույն ունեցող ամեն մետաղ չէ, որ ոսկի է, թեեւ մարզիկների եւ մարզիչների համար թանկարժեք մետաղների տոկոսները տվյալ պարագայում նշանակություն չունեն: Օլիմպիական չեմպիոն տիտղոսը ցմահ փառք է:

Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930