Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Ընդունում եմ մամուլի ստելու իրավունքը.

Նոյեմբեր 11,2011 11:11

Հատված Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությունից. «Իմ կարծիքով, հայաստանյան մամուլի հիմնական պրոբլեմը պրոֆեսիոնալիզմի պակասն է։ Բացեք ցանկացած թերթ. ամեն մի հոդվածի, անգամ ամեն մի տողի համար կարելի է դիմել դատարան եւ հեղինակին դատի տալ վիրավորելու կամ ստելու համար։ Հասկանում եմ` լրագրողները, որոնք գրում են այդ հոդվածները, չեն կարող այլ կերպ գրել։ Նրանք հանրության մի մասնիկն են, հասարակական, քաղաքական գործընթացների մասնակիցը, իսկ այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, հնարավոր չէ կարգավորել միայն օրենքներով։
Մեծ հաշվով, ընդունում եմ մամուլի ստելու իրավունքը. լրագրողը կարող է ունենալ սեփական կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ եւ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, նույնիսկ ստել. ի վերջո, ամեն տեղ էլ կան դեղին թերթեր, «տաբլոիդներ», որոնք մասնագիտացած են բամբասանքի ոլորտում։ Դա նրանց ռազմավարությունն է, բայց նրանք անընդհատ դատական քաշքշուկների մեջ են. դատարաններում «կռիվ տալը» նրանց աշխատանքի մի մասն է։ Եթե լրատվամիջոցն աշխատում է այդ դաշտում, պետք է պատրաստ լինի նրան, որ իրեն կարող են դատի տալ եւ վիրավորանքի համար դրամական փոխհատուցում պահանջել»:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930