
Դրանց «մեխանիկական բազմապատկումը» անցած տարիներին ոչինչ չի տվել, քանի որ կտրվել է երկրի առջեւ կանգնած իրական խնդիրների դաշտից։
Քանզի ինչքան էլ գոռանք՝ «Պետրո՛ս, հեռացի՛ր», կամ՝ «Պողոս-նախագահ» դրանից ոչինչ չի փոխվի, եթե առաջիկա նախընտրական պայքարում արմատապես չբարելավվի քաղաքական բանավեճի մթնոլորտն ու բովանդակությունը։ Առաջինն անհրաժեշտ է մեր շուրջը կուտակվող արտաքին մարտահրավերներին ամեն րոպե պատրաստ լինելու համար, իսկ երկրորդը՝ երկրի առջեւ կանգնած հրատապ խնդիրների լուծումները գտնելու նպատակով։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»


















































