Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում 30 հազար հայ կա, բայց զգուշացա՞ն եւս մեկից

Նոյեմբեր 11,2011 14:50 Share

Ադրբեջանի գրողների միությունը դատապարտել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունները: Հիշեցնենք, որ հեռուստալրագրողը քննադատել էր Ադրբեջանին՝ հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացի Սերգեյ Գյուրջինյանին երկիր մուտքի արտոնություն չտալու համար:

«Պարոն Սոլովյովը չպետք է մոռանա, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմական վիճակում է: Ըստ էության, հայ զավթարարներն իրականացրել են հենց այն էթնիկ զտումը, որը եւ Սոլովյովը, եւ ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը համարում են անընդունելի»,– ըստ «Ռեգնումի»՝ ասված է հայտարարության մեջ: Ադրբեջանի գրողների միությունը համարում է, թե քանի դեռ ռազմական դիմակայությունն ավարտված չէ՝ «հակամարտող կողմերի ներկայացուցիչները չեն կարող անարգել անցնել սահմանը, նույնիսկ եթե նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են»:

Հայտարարության հեղինակները նշել են տասնյակ ահաբեկչությունների մասին, որոնք իրականացվել են Ադրբեջանի տարածքում, ու նաեւ հերքել են Սոլովյովի պնդումը, թե Հայաստանում կան ադրբեջանցիներ. «Ներկայումս Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մոնոէթնիկ է: Իսկ Ադրբեջանում ապրում են շուրջ 30 հազար հայեր»:

Հիշեցնենք, որ Սոլովյովը «Վեստի Էֆէմ» ռադիոկայանում հայտարարել էր. «Անհնարին, անպատշաճ եւ անթույլատրելի եմ համարում ՌԴ քաղաքացու նկատմամբ խտրականությունը եւ նրա արյան մաքրությունը պարզելը»:

Սերգեյ Գյուրջինյանը, որն «ԱվտոՎԱԶ» ընկերության արտահանումային վաճառքի վարչության ղեկավարն է՝ պետք է Բաքվում մասնակցեր «Լադա» ավտոսրահի բացմանը: Սակայն «Ադրբեջանական ավիաընկերության» ներկայացուցիչը նրան հայտնել էր, թե «կա ղեկավարության ցուցումը՝ հայկական ազգանուններով ուղեւորներին չգրանցել»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930