Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ինքնասպանություն «մահապարտների շենքից» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2011 11:01 Share

Այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 17 շենքից, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել մի կին:

Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության աշխատակիցները, բայց քանի որ կինն արդեն մահացած է եղել՝ կատարվածի մասին տեղեկացրել են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին: Այդ բաժնի օպերատիվ-քննչական խումբն արդեն ժամանել է դեպքի վայր՝ Քանաքեռ-Զեյթուն ոստիկանության բաժնի պետ պրն Գրիգորյանի գլխավորությամբ:

Քննիչները կնոջ գրպանում հայտնաբերել են մի գրություն, որտեղ նշված էր տան հասցե եւ հեռախոսահամար: Ոստիկանության աշխատակիցները զանգահարելով տվյալ հեռախոսահամարով՝ պարզել են, որ այդ կինը բնակվում է Դեկաբրիստների փողոցում: Արդեն ժամանել է այդ կնոջ՝ 1938թ-ին ծնված Մարուս Բոչոլյանի որդին:

Ժամանել է դատաբժիշկը, եւ զննումից հետո դիակը կտեղափոխվի դիահերձարան:

Ռուբինյանց 17-ում բնակվողները ֆոտոլրագրողին պատմում էին, որ այս շենքն իրենք արդեն անվանում են  «մահապարտների շենք», քանի որ վերջին 2-3 տարվա ընթացքում այդ շենքից ինքնասպանություն է գործել արդեն 5 քաղաքացի: Եվ նրանցից որեւէ մեկը չի եղել այդ շենքի բնակիչ:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031