Լրահոս
Օրվա լրահոսը

Իրար են բախվել 4 ավտոմեքենաներ. մեկի վարորդը ՊԵԿ աշխատակից Տիգրան Թորոսյանն էր (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Դեկտեմբեր 12,2011 13:03 Share

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնել է Aravot.am-ին, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 21-ի սահմաններում Մարգարյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 1987 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանի վարած ԳԱԶ -2705 մակնիշի 14ՏՕ036 համարանիշի, 1977 թվականին ծնված Արթուր Մկրտչյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 29ԼՕ015 համարանիշի, 1965 թվականին ծնված Տիգրան Թորոսյանի վարած «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի 001ՏՏ56 համարանիշի եւ 1981 թվականին ծնված Գենրի Գասպարյանի վարած «BMW X-5» մակնիշի 81PP800 համարանիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայրում հավաքվել էին ավտոճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաեւ ժամանել էին ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Վթարի վայրից  ԳԱԶ -2705 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նարեկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փորձաքննության հետեւանքով պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ  «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան վարել է Պետական եկամուտների կոմիտեի Կենտրոն հաշվառման տեսչության ստուգումների բաժնի պետ Տիգրան Թորոսյանը, իսկ Արթուր Մկրտչյանն աշխատում է Պռոշյանի գյուղապետարանում՝ որպես գլխավոր մասնագետ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հարություն Խալաֆյանի կողմից նախապատրաստվում են նյութեր:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031