Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերին եզրաքարեր են շարում, ասֆալտապատում

Դեկտեմբեր 12,2011 12:43 Share

Իջեւան քաղաքի կենտրոնում, Տավուշի մարզպետարանի հարեւանությամբ ներկայումս կատարվում է Անկախության փողոցի սալիկապատում, մայթեզրին եզրաքարերի տեղադրում: Մեր տվյալներով` այդ աշխատանքներն արվում են

պետական բյուջեից հատկացված գումարով, համայնքային հրատապ ծրագրերի շրջանակում: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Իջեւանի էլցանցի նախկին պետ Լեւոն Թիրաբյանի ղեկավարած շինարարական կազմակերպությունը:

Նույն ծրագրի շրջանակներում ներկայումս Նոյեմբերյան քաղաքում, Կողբ գյուղում ասֆալտապատման աշխատանքներ են: Մարդիկ ասում են, թե 2012-ի գարնան ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են սիրաշահել բնակչությանը: Իսկ համապատասխան եղանակային պայմանների առկայությունը, աշխատանքի որակը կարեւոր չեն համարվում:

Մասնագետներն էլ ասում են, որ ձմռանը շարած սալիկներն ու մայթերի եզրաքարերը գարնանը տաքանալով` պոկվելու են: Նախադեպ էլ կա. Տարիներ առաջ Երեւանում փողոցաշինությունը ձմեռով արվեց ու գարնանը եղավ այն ինչ հիմա Տավուշում կանխատեսում են մասնագետները՝ ձյան վրա արված սալիկապատումը արդյունավետ ու հուսալի չէ, պետք չէ նման բան անել, դա փողերի անիմաստ վատնում է: Հա, Երեւանում դրա համար ոչ մի պաշտոնյա պատասպանատվություն չի կրել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031