Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարմագրված լրագրողի մուտքն ԱԺ նստավայր այսուհետ ազատ է

Դեկտեմբեր 12,2011 13:21 Share

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ստորագրել է որոշում, ըստ որի  փոփոխություն է կատարվել ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի ՆՈ-003-4 որոշման մեջ: ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի «ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՆՈ-003-4 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրվելէ հետեւյալ խմբագրությամբ.

«21. Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ԱԺ նստավայրում լրագրողն  իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին եւ ԱԺ-ում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան»:

Parliament.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031