Լրահոս
Օրվա լրահոսը

2 «Ջիփ» դասի մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 12,2011 14:19 Share

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին, ժամը 22.00-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 185 էլեկտրասյան մոտ իրար են բախվել 1963 թ-ին ծնված Լևոն Քամալյանի վարած «Prado» մակնիշի 72 օօ 777 համարանիշի ավտոմեքենան և 1953 թ-ին ծնված Մամիկոն Մինասյանի վարած «Nissan Xterra» XLX-001 վրացական համարանիշի մեքենան, որի հետևանքով Մամիկոն Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը: Նրա հանձնարարականով երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վթարի հիմնական մեղավորը «Prado» մակնիշի ավտոմեքենան է եղել, որը դուրս է եկել հանդիպակած ուղեմաս և բախվել «Nissan» մակնիշի ավտոմեքենային:

 

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031