
Փաստաբանները հավելեցին, որ բացի Նարեկ Հարթունյանից, ձերբակալվել են նաեւ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանն ու հաշվապահ Արթուր Գալստյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան, Նարեկ Հարթունյանը ձերբակալվել է 2009 թվականից 111 միլիոն դրամի հարկային խախտումներ կատարելու մեղադրանքով:
Նրա մյուս փաստաբան Անի Թորոսյանի ներկայացմամբ էլ, իր պաշտպանյալը 24 ժամ գտնվել է քննչական վարչությունում, ընդ որում, ձերբակալման համար չկային բավարար հիմքեր. «Իսկ գործը կազմվել է դեկտեմբերի 10-ով, նրա համար, որ 12-ն անց է եղել: Այս ամենը կազմակերպված էր կոնկրետ Նարեկի դեմ, որը «Ջի, Էյջ սթորի էնթերփրայզիս» ընկերության ղեկավարումը ստանձնել է 2010-ի սեպտեմբերից: Դրանից առաջ այդ պաշտոնում եղած ոչ Արտյոմ Մարտիրոսյանին, ոչ էլ փաստացի ղեկավարումն իրականացնող Սեւակ Արծրունուն, մեղադրանք չի առաջադրվել, նրանք միայն վկա են, ինչը շատ հարցեր է առաջացնում»:
Կարդացեք նաև
Անի Թորոսյանի խոսքերով, Նարեկ Հարթունյանը, երբ ստանձնել է «Ջի, Էյջ սթորի էնթերփրայզիսի» ղեկավարի պաշտոնը, աուդիտորական ստուգում է անցկացրել, որի համաձայն, ընկերության դրամարկղից գումար էր պակասում: Փաստաբանի հավաստմամբ, Նարեկ Հարթունյանը պարզել էր, որ նախկին տնօրեն Սեւակ Արծրունին ընկերության գումարներով մեքենա է գնել. «Այս եւ այլ փաստեր ուղարկվել են գլխավոր դատախազություն, բայց սառեցվել են: Սեւակը եղել է շատ սիրված եւ մոտ անձ, ու նրան վստահվել է ամեն ինչ՝ բիզնեսի, ընկերության կառավարման առումով: Ամբողջ պատմությունը սկսվել է նրանից, երբ Նարեկը վերացրել է այդ լիազորագիրը»: Ա. Թորոսյանը ավելացրեց, որ այսօր այցելելու են Նարեկին, տեսնելու համար, թե ինչ պայմաններում են պահում նրան:
«Նարեկացի» միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանն էլ ասուլիսի ավարտին փաստեց, որ Նարեկ Հարթունյանը անգամ վարչապետից է «մեդալ» ստացել, մինչդեռ այսօր բանտում է:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ


















































