Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը 5000 դրամ ընտրակաշառք է վերցրել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2011 16:55 Share

«Ընտրակաշառքի դեմ պայքարելու լիքը ձեւ կա, եթե ինքդ մաքուր չես, մի փորձիր մեղադրել մնացածին, եթե ծախվում ես, ուրեմն պիտի առնեն քեզ: Պետք չի մեղադրել միայն վերցնողին՝ մի’ վերցրու, մի’ ծախվիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում արդար ընտրություն կատարելու համար իր տարբերակն էր առաջարկում Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը:

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նրա հետ համաձայն չէ: Վերջինս օրինակ բերեց մի դեպք, երբ իր ընտրած տեղամասում մի երիտասարդի էին առեւանգում, եւ ինքն անձամբ տեղեկացրել էր համապատասխան մարմիններին, սակայն ոչ մի արձագանք այդպես էլ չէր եղել: «Մարդկանց նսեմացնում են՝ կա’մ պիտի վերցնես կա’մ մեկ է՝ ձայնդ տալու ես»,- ասաց պարոն Ասատրյանը  եւ համոզված հավելեց, որ նույն մթնոլորտը հաջորդ ընտրություններին էլ է լինելու. «Ուղղակի իշխանությունը պետք է երաշխավորի, որ բախում չլինի, որ խուժանը չբռնանա երիտասարդի նկատմամբ»:

Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանն անկեղծացավ, որ մի անգամ իր տան դուռն էլ են թակել եւ 5000 դրամ ընտրակաշառք առաջարկել: Ինքն էլ ընդունել է կաշառքը. «Վերցրել եմ, բայց, իհարկե, չեմ արել այն պատվերը, որ պիտի անեի»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031