Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական երևանցին պետք է լինի բոյով, թրաշով ու լուրջ»

Դեկտեմբեր 16,2011 23:03

Հայտնի երգերից մեկում ասվում է. «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք»:
«Իսկական երևանցին պետք է ինչ-որ բան անի Երևանի համար»,- ասում է 19-ամյա Հասմիկ Սարկիսյանը: Հասմիկը, իսկական երևանցի ասելով, պատկերացնում է Արամոյին: Ասում է` չգիտի ինչի°ց է, բայց հին Երևանը` վարդագույն շենքերով և նեղ փողոցներով, ասոցացնում է նրա անվան հետ:
«Իսկական երևանցուն պատկերացնում եմ թրաշով, բոյով, լուրջ: Այ, Խորեն Լևոնյանի նման, հանկարծ չպատկերացնեք մեր սերիալների ուժեղ տղերքին` իմ թվարկած հատկանիշներով»,- ծիծաղում է 16- ամյա Մարիաննան: Արշակ պապը իրեն համարում է իսկական երևանցի. «Իսկական երևանցին Երևանի հասարակ քաղաքացին ա, ով ճանաչում է քաղաքի բոլոր անկյունները, սիրում է շենքերը, չի կեղտոտում Երևանը, ուշադիր է յուրաքանչյուր ծառի ու թուփի նկատմամբ»:
Մերին Երևան է եկել Գեղարքունիքի մարզից, մինչ մայրաքաղաք տեղափոխվելը երևանցիներին պատկերացնում էր որպես իրենց քաղաքը շատ սիրող և հյուրերին ջերմ ընդունող մարդիկ, սակայն, ինչպես նշում է, իր պատկերացումները այդպես էլ չարդարացան: Մեկնաբանում է. «Կամ ես եմ իմ պատկերացումներում շատ սխալվել, կամ էլ իսկական երևանցիներն են քչացել»:

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031