Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական բարեգործական ակցիա «Հայ ձմեռ պապ- 2012»

Դեկտեմբեր 30,2011 09:52

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, «Հետք»,  «Առավոտ», «168 ժամ», «ՄեդիաԼաբ» և «ArmRegions»  առցանց պարբերականները ներկայացնում են «Հայ Ձմեռ պապ-2012» լրագրողական-բարեգործական թողարկումը:

Առաջարկում ենք կարդալ Հայաստանի տարբեր շրջաններում և ԼՂՀ-ում բնակվող մի քանի ընտանիքի պատմություն և դիտել դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերը: Մեր հարևանությամբ ապրող այս մարդիկ զուրկ են կենցաղի նվազագույն պայմաններից, չունեն աշխատանք և հավատ ապագայի հանդեպ: Ամանորը նրանց համար ոչ թե ուրախության տոն է, այլ մի լրացուցիչ բեռ առօրյա հոգսերի շարքում:

Առանձին-առանձին մեր լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում սոցիալական թեմաների, բայց սա լրագրողական բարեգործական ցանցի առաջին թողարկումն է: Միավորելով մեդիա հնարավորությունները` մենք ակնկալում ենք ձեր մասնակցությունը` օգնելու մեր հայրենակիցներին դուրս գալ սոցիալական փակուղուց: Հարգանք, համագործակցություն, կամավորական աշխատանք. սա է «ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ – 2012»-ի առաջարկը:

Ներկայացված ընտանիքների համար ամանորյա հրաշք կդառնան ձեր այցելությունները: Ձեր օժանդակությունը կարող եք բերել նաև` գումար փոխանցելով հետևյալ հաշվի համարի  վրա.

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքում կարող եք գտնել համատեղ աշխատանքով սոցիալական խնդիրները լուծելու որոշ օրինակներ: Մաղթում  ենք, որ 2012-ը դառնա արժանապատիվ աշխատանքի, սոցիալական հույսի և առողջության տարի:

PrevPhoto
NextPhoto

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031