Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Գասպարյանը երգչուհի դստեր պրոդյուսերին ոստիկանությունում պաշտոն տալը պայմանավորում է նրա հրաշալի եւ վաստակաշատ լինելով (Տեսանյութ)

Հունվար 12,2012 15:19

Օրերս լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի երգչուհի դստեր պրոդյուսերը՝ Արմեն Գեւորգյանը, արդեն մեկ ամիս է՝ նշանակվել է ոստիկանության Մշակույթի կենտրոնի ղեկավար: Նշենք, որ Վովա Գասպարյանի դուստրը՝  Անգելինա Գասպարյանը, ընդամենը 9 տարեկան է եւ հայտնի է իր «Հայրիկ» երգով ու տեսահոլովակով, որը վերջերս գրեթե բոլոր հայկական հիթ-շքերթներում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Տեսահոլովակը նկարահանվել է այն ժամանակ, երբ պարոն Գասպարյանը պաշտպանության փոխնախարար էր եւ թերեւս այդ է պատճառը, որ տեսահոլովակը ռազմական ուղղվածություն ունի:

Այսօր Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս լուրը, ոստիկանապետն ասաց. «Ես ընդհանրապես խորհուրդ կտամ լրատվամիջոցներին, որ 9-ամյա երեխայի մասին չգրեն: Երբ որ մեծերի մասին գրվեր, ես բան չէի ասի: Ուրիշ ավելի լուրջ բան թող գտնեն գրելու համար: Ես գտնում եմ՝ անհարմար է, որ լրատվամիջոցը 9 տարեկան երեխայի երգելու մասին է գրում»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է դստեր պրոդյուսերին ոստիկանության Մշակույթի կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակել, նա պատասխանեց. «Նա հրաշալի եւ վաստակաշատ մշակութային գործիչ է»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Տեսանյութը՝ Արփինե ՍԻՄՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031