Միասին երիտասարդական շարժումը, բազմահազար երիտասարդության անունից, իր երախտիքի խորը զգացումն է արտահայտում Ֆրանսիայի Հանրապետությանը:
Մենք շնորհակալ ենք Ձեզ, որ անկախ աշխարհաքաղաքական շահերից և պետական նպատակահարմարությունից հետևեցիք արդարության կանչին և Ձեր պարտքը համարեցիք դատապարտել և պատժել 20-րդ դարի եղեռնագործությունը ժխտողներին և հերքողներին:
Այսօրը մտավ ոչ միայն Հայոց, այլև համայն մարդկության պատմության մեջ, որպես արդարության հաղթանակի օր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: