Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կասպարով. «Եթե մինչեւ հիմա կուսակցություններն ինձ չեն հիշել, ուրեմն քարոզարշավներին էլ թող չհիշեն»

Հունվար 29,2012 17:44


Այս օրերին քաղաքական կուսակցություններն «իրենցով» են անում մեր շոու բիզնեսի մի շարք աստղերի, որ իրենց քարոզարշավներին մասնակցեն, համերգներով հանդես գան տարբեր համայնքներում, մարզերում:
Aravot.am-ը երգիչ Հայկ Կասպարովից հետաքրքրվեց, թե հրավեր չի՞ ստացել որեւէ կուսակցությունից: Երգչի խոսքերով` «Ես նախընտրական քարոզարշավներին երբեւիցե չեմ մասնակցել, որովհետեւ նման հրավեր երբեւէ չի էլ եղել, այնպես է ստացվել, որ միշտ նախընտրական քարոզարշավների ժամանակ Հայաստանից համերգներով բացակայել եմ, հուսով եմ` այս տարի եւս այդպես կլինի»:

Մենք փորձեցինք ճշտել, ինչո՞ւ, գլուխդ ուզում ես ազատե՞լ քարոզարշավից` Հայկը պատասխանեց. «Չէ, ես քաղաքական հարցերում աշխատում եմ չխառնվել, այսքան ժամանակ ոչ մի կուսակցություն ինձ օգնության ձեռք չի մեկնել, ես ամեն ինչ ինքնուրույն եմ արել, եթե մինչեւ հիմա իրենք ինձ չեն հիշել` ուրեմն քարոզարշավներին էլ թող չհիշեն, եթե հիշեն` անիմաստ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031