Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը Տավուշում դեռ չունի մեծամասնականի թեկնածուներ

Հունվար 31,2012 14:43 Share
Աջակցեք aravot.am-ին

 

Լյուդմիլա Սարգսյանը Տավուշում չի՞ առաջադրվի

Տավուշի մարզում լուրեր էին շրջանառվում, որ Հայ ազգային կոնգրեսը  մայիսին կայանալիք  խորհրդարանական ընտրություններում մարզի թիվ 40 ընտրատարածքում մտադիր է  առաջադրել Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը: Վերջինիս հայրը ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից է: Հետո այդ լուրը հերքվեց: Խոսակցություններ շրջանառվեցին, որ Կոնգրեսը մտադիր է մեծամասնական ընտրակարգով Տավուշի մարզի 2 ընտրատարածքներում առաջադրել  մարզում բնակվող, բնակչության շրջանում հարգանք եւ ճանաչում ունեցող  ընդդիմադիր անձանց:

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Գուրգեն Ասատրյանն ասաց, որ ՀԱԿ-ը միացել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկին, փետրվարի 17-ին սկսվող իր հանրահավաքներով պնդելու է  այդ պահանջը եւ  մարզում  մեծամասնական ընտրակարգով նախանշած թեկնածուներ չունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: