Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Վարդգես Գասպարիին չեն քաշքշել

Փետրվար 02,2012 18:32 Share

Ակտիվիստ Լալա Ասլիկյանը Aravot.am-ին փոխանցեց, որ կառավարության շենքի բակում այսօր քաշքշուկ չի եղել ու հաստատեց ոստիկանների ասածը, որ ոստիկանները Վարդգես Գասպարիին բերման չեն ենթարկել:

Նա ասաց, որ ոչ թե Գասպարիի, այլ իր բջջային հեռախոսն է փորձել վերցնել ինչ-որ անծանոթ երիտասարդ. «Նա անընդհատ Գասպարիի ցուցապաստառի դիմաց էր կանգնում ու չէր լսում մեզ, երբ ասում էինք՝ այն կողմում կանգնի: Ոստիկանները դա տեսնում էին, բայց չէին  արձագանքում»: Նա ասաց, որ ոստիկանները բերման են ենթարկել այդ երիտասարդին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ epress.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել