Լրահոս
Օրվա լրահոսը

«Արջամկան օրը»

Փետրվար 02,2012 22:10

Հիշում եք հայտնի եւ սիրված ֆիլմը` «Արջամկան օրը» (День сурка): Ահա այդ հայտնի արջամուկ Ֆիլը այսօր հայտնել է, որ եւս վեց շաբաթ շարունակվելու է ձմեռը: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայնի» հետեւյալ հոդվածից:

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի փոքր քաղաքի հանրաճանաչ Ֆիլ արջամուկը գուշակել է, որ ԱՄՆ-ում ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ: Փանքսաթոնիի Ֆիլ արջամուկն այս հինգշաբթի առավոտյան արթնացել է քնից և տեսել իր ստվերը:

Ավանդույթի համաձայն, եթե Ֆիլ արջամուկը տեսնում է իր ստվերը, ապա ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ, իսկ եթե Ֆիլն իր ստվերը չի տեսնում, ապա նշանակում է, որ շուտով գարուն է գալու:

Ֆիլի կանխագուշակումը ճիշտ լինելու դեպքում, Միացյալ Նահանգներում կարող է հաստատվել ձմեռային եղանակ, որը մինչ այժմ հաստատվել է երկրի միայն մեկ հինգերորդ մասում:

Արջամկան օրվա կազմակերպիչներն ակնկալում են, որ ավանդական կանխագուշակման արարողությանը կմասնակցի մոտ 15 հազար մարդ:

Այս ավանդույթը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 2-ին ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ քաղաքներում և գյուղական վայրերում:

Փանքսաթոնիի Ֆիլ արջամուկն եղանակը կանխագուշակող ամենահայտնի արջամուկն է, իսկ արջամկները «եղանակի կանխագուշակմամբ են զբաղված» 1887 թվականից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829