Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել բողոքի ակցիայի մասին (Տեսանյութ)

Փետրվար 05,2012 21:55

«Թող Վովա Գասպարյանը եւ իր շեֆն իրենց ականջին օղ անեն, էս կեղծիքը չի անցնելու: Եթե այսքանից հետո Հայաստանի ոստիկանության եւ որեւէ մեկի մտքով կանցնի Հայկ Գեւորգյանին պահել անազատության մեջ, դա Հայկ Գեւորգյանի, «Հայկական ժամանակի» կամ իմ խնդիրը չէ, դա ուղերձ է` ուղղված հանրությանը: Նշանակում է, որ Վովա Գասպարյանը Հայաստանի քաղաքացիներին հայտարարում է պատերազմ»,- այսօր հայտարարեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով գործընկերոջ` Հայկ Գեւորգյանի ձերբակալմանը:

Տեղեկացրել էինք, որ երեկ ՀՀ Ոստիկանության շենքի առջեւ, ի պաշտպանություն կալանավորված Հայկ Գեւորգյանի, սպիտակցի Երվանդ Կարապետյանը որոշել էր միայնակ իր բողոքն արտահայտել, սակայն վերջինիս ոստիկանները բերման էին ենթարկել: Ակցիայի մասին հայտարարությունը տարածվել էր Facebook-ի միջոցով, որտեղ ստեղծվել էր  «Բողոքի ակցիա՝ Հայկ Գևորգյանի ձերբակալման դեմ» իրադարձությունը: Նշել էինք նաեւ, որ Mardik.am-ը փորձել է պարզել «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրությունից՝ տեղյա՞կ են արդյոք նրանք, որ ՀՀ ոստիկանության շենքի առաջ բողոքի ակցիա է կազմակերպվել, սակայն խմբագրության հեռախոսազանգերին ոչ ոք չէր պատասխանել:

Օգտվելով առիթից Aravot.am-ը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից` ակցիայի մասին տեղյա՞կ է եղել, թե՞ ոչ: Վերջինս առաջին անգամ էր լսում, սակայն հետաքրքրվեց, թե ով է կազմակերպիչը եւ խոստացավ կապվել վերջինիս հետ:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829