Լրահոս
Օրվա լրահոսը

Թափանցիկ ընտրություններ ապահովելու համար ՀՀ քաղաքացուն 2 անձնագիր են տրամադրելու

Փետրվար 16,2012 15:29 Share

Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները կունենան երկու անձնագիր, որոնցից մեկը լինելու է էլեկտրոնային: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ անձնագրերից մեկը վավեր է լինելու արտասահմանում, մյուսը՝ Հայաստանում. «Ներսում այդ անձնագրերին զուգահեռ կգործեն նաեւ նույնականացման քարտեր, դա սովորական պրակտիկա է, ամբողջ աշխարհում ընդունված է ունենալ երկու անձնագիր ու նույնականացման քարտ»:

Նախարարն ասաց, որ նոր անձնագրերը քաղաքացուն կտրվեն անվճար կամ 1000 դրամով:

Իսկ ինչ վերաբերում է նույնականացման քարտերին, դրանք քաղաքացիները կունենան հունիսի 1-ից: Դրանք նախատեսված են լինելու ոչ թե այս, այլ հաջորդ ընտրությունների համար. «Մյուս բոլոր ընտրությունների համար են նախատեսված, այդ թվում՝ նախագահական ընտրությունների համար: Դրանք բացառելու են կրկնակի քվեարկությունները եւ ուրիշ անձի կողմից քվեարկելու հնարավորությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել