Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեբախտաբար, «Մերսեդես»–ը չի ընկել Կիևյան կամրջից (տեսանյութ, տեսաշարք)

Փետրվար 16,2012 23:59 Share

Այսօր՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

PrevPhoto
NextPhoto

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում, Երևանի Արամ Խաչատրյան 1-ին նրբանցքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Սարուխանյանը, վարելով «Մերսեդես E-280» մակնիշի 25 ՏՕ 045 համարանիշի ավտոմեքենան, մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև Կիևյան կամրջի վրա տեղադրված էլեկտրասյանը։

Ավտոմեքենան, եթե չբախվեր էլեկտրասյանը, հնարավոր է վթարը ողբերգական ավարտ ունենար և մեքենան հայտնվեր կամրջից ներքև։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել