Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ որոշում կայացրած դատավորները կհեռացվե՞ն աշխատանքից

Փետրվար 17,2012 17:19

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը փետրվարի 5-11-ը հանդիպում ունենալով Եվրամիության մի շարք կառույցների հետ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչներին առաջարկել է մեր կոռումպացված դատավորների նկատմամբ պատիժ կիրառել. այս մասին այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը: Նրա խոսքերով՝ «Բացատրեցի այն խնդիրը, ու հաճախ մեր դատարանները քաղաքական պատվերով, կոռուպցիայի մեջ թաթախված լինելու պատճառով որոշումներ են կայացնում, որոնք Եվրոպական դատարանը չեղյալ է համարում եւ պարտադրում հատուցում վճարել այդ մարդկանց: Արդյունքում ստացվում է,որ ինչ-որ մարդկանց որոշում կայացնելու կամ պատվեր կատարելու համար, մեր պետական բյուջեն զգալի գումարներ է կորցնում: Մեր հարցադրումն այն է, որ արդյոք այս համակարգը ձեռք չի տալիս մեր իշխանություններին, որոնք բյուջեից փոխանակ իրականացնեն սոցիալական, կրթական մշակութային ծրագրեր՝ վճարում են կոռումպացված դատավորների դիմաց»:

Ըստ Արա Նռանյանի, իր բարձրացրած հարցը բավականին անակնկալի է բերել եվրոպական դատարանի ներկայացուցիչներին, որոնք նույնիսկ նրանից խնդրի լուծման տարբերակ են ակնկալել: Պատգամավորի խոսքերով՝ «Ես առաջարկեցի, որ նման դատավորների ամենամեծ պատիժը կլինի հեռացնել համակարգից որոշակի ժամկետով: Եթե կան մարդիկ, որոնք որոշում են կայացնում պատվերով, եթե կան մարդիկ, որոնց սխալ որոշումների պատճառով մեր պետբյուջեն տուժում է, այդ մարդիկ պետք է 3-4 տարի ժամանակով զրկվեն իրենց գործունեություն իրականացնելու հնարավորությունից, քան 30-40 հազար եվրո վճարելը, որը պատիժ է հասարակության համար, որովհետեւ դատական սխալների համար պետբյուջեից ենք վճարում»: Պատգամավորը վստահեցրեց, որ այլ երկրների գործընկերներն անգամ ողջունել են իր առաջարկը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829