![IMG_6096[1]](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/02/IMG_60961-300x224.jpg)
Նմանատիպ մի հրավեր էլ իշխանությանն ուղարկեց Անահիտ Բախշյանը՝ ասելով. «Թող ՀՀԿ-ն էլ գար՝ քաղաքապետի գլխավորությամբ, իրենց PR-ն աներ, ժողովուրդն էլ բոլորը միաձայն, սիրուն, բաց, ակտիվ, սրտանց գնային իրենց ընտրեին: Մենք էլ յոլա կգնայինք»:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը վերջերս հրավիրած ասուլիսում հեգնել էր «Ժառանգության» պատգամավորների՝ Թեղուտ կատարած այցը՝ ասելով, որ լավ է Թեղուտի պատմությունն եղավ, եւ նրանք գնացին գերանների կողքը պառկեցին՝ նկարվեցին: Այս առնչությամբ Անահիտ Բախշյանը «նկարվելու տարոսը» ՀՀԿ-ին մաղթեց. « Թող գնան պառկեն, հաճույք ստանան այդ՝ ժողովրդին ծառայելու եւ ժողովրդի կամքը արտահայտելու հնարավորությունից: Ինչո՞ւ հիմա որեւէ մեկը չկա, որովհետեւ այս հասարակության մեջ չեն համարձակվի հայտնվել: 2008-ի մարտի 1-ին, երբ ԱԺ-ում արտակարգ իրավիճակ էր, գիշերվա ժամը 2-ին ես ասացի իրենց՝ եթե դուք բոլորդ այնտեղ լինեիք՝ այս սպանդը չէր լինի, պարտավոր էիք ժողովրդի հետ լինել: Ինձնից հետո մի պատգամավոր, չեմ ուզում անունը տալ, վեր կացավ ասեց՝ փորձեցի, դու գնում էիր՝ քեզ ծափ էին տալիս, ես գնացի՝ հարձակվեցին, քիչ էր մնում ինձ ծեծեին: Թող այնպես անեն, որ իրենց էլ ծափ տան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































