Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը` այսօր երեկոյան

Փետրվար 28,2012 14:56 Share

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի վերաբերյալ որոշում կկայացնի այսօր երեկոյան` տեղական ժամանակով ժամը 17-ին (Երեւանի ժամանակով ժամը 20-ին)։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այդ մասին հաղորդում է Les Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջը։

Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվահունվարի 23-ին։

Ֆրանսիացի մի քանի տասնյակ պատգամավորներ` խորհրդարանի զույգ պալատներից, Սահմանադրական խորհրդում վիճարկել են օրինագիծը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել