Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ավդալյանը գյումրեցիներին խորհրդարանու՞մ էլ պարզճակատ կանի

Մարտ 06,2012 22:44

Վերջերս մամուլում տեղեկություններ հրապարկվեցին այն մասին, որ աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը զբաղեցնելու է ԲՀԿ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը, այսինքն միանշանակ պատգամավոր է դառնալու:

Երեկ Aravot.am-ը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում  սպորստմենուհու  պատգամավոր դառնալու  փաստին, մի՞թե նա կկարողանա հոգսաշատ  Գյումրու խնդիրները արժանավայել բարձրացնել խորհրդարանում, եւ, առհասարակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիից թեկնածուներ ընտրելիս խորհրդակցու՞մ   է  Մարտուն Գրիգորյանի հետ: «Ճիշտն ասած, նման քննարկում չի եղել, և  այս պահի դրությամբ հստակ, կոնկրետ բան չկա, թե Նազիկ Ավդալյանը համամասնական ցուցակում կա՞, թե՞ չկա: Իսկ ինչ վերաբերում է  ընդհանուր ցուցակին, նա երևի աշխատել է  այն սկզբունքով, որ կին ընդգրկվի համամասնական ցուցակում, նաեւ,  ինչո՞ւ չէ, եթե էդ մարդը աշխարհի չեմպիոն է, մեզ պարզճակատ արած մարդ է: Նա նաև Ազգային ժողովում կկարողանա ցուցադրել իր ուժերը, ինչի՞ չի կարողանա, քաղաքում կա թիմ, կան գրասենյակներ, մարզային խորհուրդ, բնականաբար ընդհանուր թիմով, խորհրդով աշխատելու ենք, հետո էլ հարցերը ներկայացնելու ենք կառավարությանը, իսկ թե որ մեկս ո՞ր հարցը կներկայացնենք, ինչի՞ն հետևողական կլինենք, դա տեխնիկական հարց է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031