Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտը գնալով սրվում է (տեսանյութ)

Մարտ 12,2012 14:09

Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում մինչ ասուլիսի սկիզբը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հեգնախառն կատակով հայտարարեց, թե ինքը անդամագրվել է ԲՀԿ-ին: Ասուլիսից հետո Aravot.am-ը պարոն Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե հեգնանքը վերաբերում էր Վարդան Օսկանյանի՞ն, որը վերջերս անդամագրվել է այդ կուսակցությանը, թե՞ ԲՀԿ-ին: Ռ. Կիրակոսյանն ի պատասխան նշեց, որ ԲՀԿ-ն դարձել է Ռոբերտ Քոչարյանի ճամբարը: Այն հարցին՝ արդյոք հնարավո՞ր է համարում 2013-ի նախագահական ընտրություններին Ռ. Քոչարյանի առաջադրումը, պարոն Կիրակոսյանը պատասխանեց. «Կասկածում եմ: Բայց մի բան միանշանակ է, որ կան մարդիկ, որոնք լոյալ են Քոչարյանի հանդեպ՝ անձնական շահերից ելնելով»: Ռ. Կիրակոսյանը հետաքրքրական համարեց այն, որ ՀՀԿ-ի կողմից անընդհատ հարձակումներ են լինում ԲՀԿ-ի վրա, սակայն պատասխանը այդպես էլ չի երևում: Այնուհետև քաղաքագետը հավելեց. «Սակայն պարզ է, որ կոնֆլիկտը գնալով սրվում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031