Կիսածանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի 2003 թվականի չեմպիոն, մեքսիկացի Խուլիո Սեսար Գոնսալեսը մահացել է ավտովթարում:
Ողբերգությունը տեղի է ունեցել երկու օր առաջ, երեկոյան, բռնցքամարտիկի հոր՝ Գերերո Նեգրո քաղաքից ոչ հեռու գտնվող ռանչոյի մատույցներում: Հարբած վարորդը բեռնատարով հարվածել է մոտոցիկլետով ընթացող Գոնսալեսին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Գոնսալեսը, հնարավոր էր, ապրիլի 4-ին Մոսկվայում մենամարտ անցկացներ ռուսաստանցի ճանաչված բռնցքամարտիկ Գրիգորի Դրոզդի հետ: Համենայն դեպս, նրանց պրոումոթերները բանակցում էին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: