Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատ Ազատամուտի 2500 բնակիչներից 700-ը ՀՀԿ անդամ է

Մարտ 16,2012 22:23

Իջեւանի  Ազատամուտ համայնքի շուրջ 2500 բնակիչներից շուրջ 700-ը ՀՀԿ անդամ է:  Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը հպարտությամբ ասաց, որ 2011թ.  ապրիլին , երբ ինքը ստանձնեց ՀՀԿ Ազատամուտի կազմակերպության ղեկավարի պաշտոնը, գյուղում այդ կուսակցության անդամների թիվը 180 էր, որ ավելի քան  500 հոգի ՀՀԿ-ին  անդամագրվել է 2011թ. ապրիլից մինչ օրս: Նշենք, որ գյուղապետ Ժ. Մարտիրոսյանը մինչ ՀՀԿ-ին անդամագրվելը  ԲՀԿ անդամ էր:

Ազատամուտի բնակիչ, 62-ամյա գործազուրկ Սաշա Ալավերդյանը զարմանում է , որ աղքատ համայնքի չափահաս բնակչության մի զգալի մասը անդամագրվել է ՀՀԿ-ին: Նրա խոսքերով` Ազատամուտի բնակիչներն  աշխատանք չունեն եւ ապրում են անտառի հատապտղով: Նախկին բանավանը հիմնվել է  բենտոնիտի փոշու վերամշակման գործարանի հենքի  վրա: Այնտեղ նախկինում  1000 մարդ էր աշխատում, սակայն գործարանն այժմ շատ փոքր կարողությամբ է գործում: Լուծարված են կամ  աննշան չափով են գործում Ազատամուտի ձեռնարկությունները` բնակշինկոմբինատը, հիդրոմելորացիայի, գյուղտեխնիկայի եւ ոռոգման համակարգերի ձեռնարկությունները:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031