Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ համագումարին ողջունեցին դիվանագետներ եւ դրսի կուսակցությունների ներկայացուցիչներ (տեսանյութ)

Մարտ 17,2012 14:17

Դիվանագետները եւ դրսի կուսակցությունների ներկայացուցիչները` ԲՀԿ համագումարին

«Եդինայա Ռոսիայի» քաղխորհրդի նախագահության քարտուղար Սերգեյ Նեվերովը փոխանցեց ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի մաղթանքը: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ենրկայումս ընթացող համագումարին ներկա են նաեւ Հայաստանում գրանցված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Բացի տարբեր երկրների դեսպաններից, հյուրեր կան նաեւ Ռուսաստանի Դաշնությունից, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Իվանովիչ Նեվերովը, Ուկրաինայի ռեգիոնների կուսակցության պատվիարակությունը եւ Խորվաթիայի ժողովրդական կուսակցության պատվիրակությունը` Խորվաթիայի նախկին նախագահ Ստեփան Մեսիչի գլխավորությամբ: Հյուրերն իրենց ողջույնի խոսքում ցանկացան, որ «Բարգավաճ Հայաստանը» հաջողություններ գրանցի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Սերգեյ Նեվրովը Պետդումայի խոսնակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Բորիս Գրիզլովի ողջույնի խոսքը փոխանցելով, ասաց, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները սերտորեն զարգացել են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների համագործակցության արդյունքում:

Համագումարում Չինաստանի Կոմկուսի ուղերձն ընթերցեց նաեւ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել