Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթ` Արմավիրի մարզում (տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 24,2012 21:42

Այսօր` մարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Էջմիածնից դեպի Աթարբեկյան գյուղ տանող ճանապարհահատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը  վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով անօգնական դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները` հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Արշակյանի հանձնարարականով արդեն դեպքի վայր են հրավիրել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արմավիրի մարզի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչին: Ոստիկանությունը այս պահին ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ պարզելու համար վրաերթ կատարող անձին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը նույն գյուղի բնակիչ 40-ամյա Ալֆրեդ Դավթյանն էր:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզի վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031