Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած երիտասարդը տեղափոխվեց բանտ (Տեսանյութ)

Մարտ 26,2012 21:51

            Այսօր՝ մարտի 26-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Սարգսյանը: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Սարգսյանը Նուբարաշենի բանտ տեղափոխվեց Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Նշված դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդել էր նշված դատարանին, որպեսզի առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած Գեւորգ Սարգսյանի նկատմամբ ընտրվի երկամսյա կալանք: Դատավորը դռնփակ դատական նիստն անելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը:

Ինչպես ավելի վաղ aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը  Գ. Սարգսյանը բերման էր ենթարկվել իր հարեւանին՝ ազգությամբ եզդի, 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանին առանձնակի դաժանությամբ սպանելու կասկածանքով: Մարդասպանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել իր զոհի պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում: Սպանությունը կատարելուց հետո նա հափշտակել էր 74-ամյա զոհի ոսկյա ականջօղերն ու մատանին, ինչպես նաեւ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը: Սպանելուց հետո ալիբի ստեղծելու նպատակով մահացածին մարմնի վրա թողել էր գրություն. «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»: Նման կերպով նա փորձել է շեղել ոստիկանությանը:  Ջրաշենցիները Գ. Շամշյանին պատմել են, որ Սարգսյանների ընտանիքը մի քանի տարի առաջ է Կոտայքի մարզի Սոլակ գյուղից տեղափոխվել եւ բնակություն հաստատել Ջրաշեն գյուղում: Տեղափոխվելու պատճառն, ըստ ջրաշենցիների, այն է, որ նրանց հորեղբայրը մի քանի տարի առաջ նման եղանակով սպանել է սոլակցի իր հարեւանին եւ որպեսզի գյուղացիները վրեժխնդիր չլինեն, դուրս է եկել Սոլակից: Հարեւանը նրան բռնացրել էր գյուղի եկեղեցուց գողություն կատարելու պահին:

Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, ձեռագրաբանականմ դիակի դատաբժշկական եւ հոգեբուժական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031