Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից բացակայողների փոխարեն այս ընտրություններին չե՞ն քվեարկի (Տեսանյութ)

Մարտ 29,2012 19:59

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը  վստահեցնում է, որ ԱԺ առաջիկա ընտրություններին  գործելու են լրացուցիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք վերահսկելի են դարձնելու ընտրական գործընթացը: Նրա խոսքերով. «Անգամ, եթե ցուցակներում հայտնաբերվում է  քաղաքացի, որը չի բնակվում Հայաստանում , այսօր ընտրական օրենսգրքով ամրագրված կարգերը լիարժեք հնարավորություն են տալիս  քվեարկությունը կազմակերպել այնպես ու վերահսկողությունն իրականացնել այն մեխանիզմներով, որը սկզբունքորեն բացառում է ցանկացած նման չարաշահման հնարավորությունը»:

Նա ասաց, որ առաջին անգամ, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում նախագահների ու քարտուղարների պաշտոնում լինելու են նշանակումներ՝ խորհրդարանում ներկայացված խորհրդարանական ուժերից եւ ոչ թե նախորդ տարիների պես ՝ընտրովի տարբերակով: Բացի այդ, պարոն Մուկուչյանի խոսքերով, տեղամասերում քվեաթերթիկ հատկացնող ու ընտրողների ցուցակի՝ ստորագրման  համար պատասխանատու անդամների միջեւ առանձին աշխատատեղ է առանձնացվելու՝ նախատեսված վստահված անձի համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031