Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան Տեր-Գուլանյան. Հոգեւորը պետք չէ միացնել սննդի հետ

Ապրիլ 02,2012 15:09

 Օրերս մամուլում հրապարակումներ են եղել, ըստ որի՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը պայմանագիր է կնքել եւ այնտեղ պետք է անցկացվի սննդամթերքի ցուցահանդես: Այդ խնդրի շուրջ այսօր «Հայելի» ակումբում կազմակերպվել էր բանավեճ: «Մշակույթ» հ/կ-ի նախագահ Անի Զաքարյանն ասաց, որ ապրանք ներկայացնելու համար պետք է ճիշտ տեղ ընտրվի, իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահը դրա տեղը չէ. «Այդպիսի բան անելու դեպքում մենք կծաղրենք մեր նախնիներին ու մտավորականներին»:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանն էլ տեղեկացրեց, որ ինքն ունի պայմանագիր Bussines.am-ի հետ ու, որ ցուցահանդեսին միայն սննդի կազմակերպություններ չեն լինելու, այն համահայկական էքսպո է. «Ես սնունդ արգելել եմ ցուցադրել, կլինեն միայն բաներային ու էկրանային ցուցադրումներ: Կլինի երեք ոճի երաժշտություն: Ցուցահանդեսի նպատակն է երգի, արտադրողի ու սպառողի միջեւ կապ ստեղծելը»:

Բանավեճի մասնակից, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ հարց ուղղեց տիկին Սիրունյանին՝ եթե չեն համտեսելու, ապա ոնց պետք է որոշվեն լավագույն արտադրողները:
«Ես միայն իմ դահլիճի տերն եմ: Ինձ համար կարեւորը համերգն է»,- պատասխանեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը:

Մտավորականը կարծում է, որ սպառողին մշակույթի հետ կապելու բազմաթիվ ձեւեր կան, ու սա անընդունելի է. «Դա ուտելու մշակույթ է, ուստի պետք է ուրիշ տեղ կազմակերպվի: Ես ինքս գնալու եմ այդ ցուցահանդեսին: Եթե մենք թույլ տանք այս մեկը, վաղն էլ բանջարեղեն կցուցադրեն Ֆիլհարմոնիկի սրահում: Հոգեւոր սնունդը պետք չէ միացնել սննդայինի հետ: Միանշանակ չպետք է արվի այդպիսի բան»:

Տիկին Սիրունյանը նշեց նաեւ, որ ՀՀ, մշակույթի նախարարությունը նույնպես տեղյակ է ու համոզված՝ ոչ մի սնունդ ցուցահանդեսին չի լինի:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30