Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարիայի հետ կհամագործակցենք օրենսդրորեն

Ապրիլ 04,2012 13:20

Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ ներկայումս օրենսդրորեն կարգավորված համագործակցություն չի իրականացվում: Հաշվի առնելով այդ բացը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Բուլղարիայի Հանրապետության համապատասխան գերատեսչության հետ՝ բուլղարական կողմի նախաձեռնությամբ, մշակել է միջպետական եւ միջկառավարական 2 համաձայնագրերի նախագծեր, որոնցից առաջինը ստորագրվեց երեկ՝ ՀՀ կառավարությունում: Ինչպես հայտնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Արթուր Գրիգորյանը՝ խոսելով ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնպաստի 2 պետությունների միջեւ համագործակցության զարգացմանը՝ աշխատանքի եւ զբաղվածության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, ընտանիքի, երեխաների, հաշմանդամների, սոցիալական երկխոսության եւ այլն. «Մեր մասնագետները վեր կհանեն յուրաքանչյուր ոլորտի կարեւոր հարցերը, որից հետո ավելի առարկայական կդարձնենք մեր անելիքները»:

Ինչ վերաբերում է մյուս՝ «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին» համաձայնագրի նախագծին, այն այժմ ներպետական համաձայնեցման գործընթաց է անցնում Բուլղարիայի Հանրապետությունում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30