Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքս թաղամասը, ըստ բնակիչների, «հրթիռակոծության» է ենթարկվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 04,2012 16:17
Այսօր` մարտի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևանի Մետաքս թաղամասի գլխավոր` Խորենացու փողոցում ականատես է եղել մի իսկական «հետպատերազմյան» փաստի: Փողոցի երկայնքով այնպիսի փոսեր են առկա, որոնք ասես առաջացել են հրետանային ռմբակոծությունից:
Ֆոտոլրագրող Գ.Շամշյանի տարակուսանքին ի պատասխան՝ տեղի բնակիչները պատմել են, որ անցած տարվա նոյեմբերին «Երևան ջուր» ընկերությունն այդ հատվածով ջրագիծ է անցկացրել: Ընկերության աշխատակիցները փողոցը փորել են, ջրագիծն անցկացրել, սակայն երևի «մոռացել են» վերջում ասֆալտապատել: Արդյունքում միայն այս տարվա ընթացքում փողոցի այդ հատվածում արդեն ճանապարհատրանսպորտային 17 պատահար-ավտովթար է տեղի ունեցել:
Բնակիչները ֆոտոլրագրողին ասել են, որ իրենք արդեն չեն հավատում, որ առաջիկայում ճանապարհի այդ հատվածը կվերանորոգվի, որովհետև «Երևան ջուր»-ից բացի` տեղական ինքնակառավարման մարմինները ևս ոչինչ չեն ձեռնարկում: Իսկ քանի դեռ փոսերը կան, ճանապարհի այդ հատվածը, օրինակ, շտապօգնության ավտոմեքենան անցնում է մոտ 30 րոպեում:
PrevPhoto
NextPhoto
Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30