Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի այցի պատվին մանկապարտեզներում աշխատանքը երկու ժամ շուտ ավարտվեց

Ապրիլ 12,2012 17:22

Ժամը 18-ին Երեւանի Մալաթի-Սեբաստիա համայնքում կմեկնարկի ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն ընտրողների հետ: Առավոտից Անդրանիկի արձանին հարող հրապարակը մաքրվում,կարգի է բերվում, համայնքում ՀՀԿ-ի գովազդային պաստառներն են թարմացվում:

Նախագահի այցի առիթով, այսօր համայնքի մանկապարտեզներում աշխատանքն ավարտվել է երկու ժամ շուտ: Ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում ծնողներին պատվիրում են անպայման ներկա գտնվել հավաքին: Նախագահի հետ հանդիպման են բերվում նաեւ տեղի պետական հատվածի աշխատողները, տեղացի ՀՀԿ-ական ակտիվիստներն իրենց հարեւան-ծանոթ-բարեկամների շրջանում «ակտիվ աշխատանք» են տանում:

Ի դեպ, արդեն երկու շաբաթ է, որ համայնքի դպրոցներում եւ մանկապարտեզներում անձնագրային տվյալներ են հավաքագրում՝ ՀՀկ-ի եւ մեծամասնական ընտրակարգով այս՝ թիվ 8 ընտրատարածքում,  ՀՀԿ-ի կողմից մեծամասնական կարգով առաջադրված պատգամավոր Կորյուն Նահապետյանի օգտին: Վերջինս հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի փեսան է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30