Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում: Մասնակցել է նաեւ Ն. Սարկոզին

Ապրիլ 25,2012 19:48

     Ապրիլի 24-ի առավոտյան Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ ընդունելություն: Հազարավոր փարիզահայերի առջեւ քաղաքապետարանի գլխավոր սյունազարդ սրահում ելույթներ ունեցան քաղաքապետ Բերտրան Դելանոեն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները, ապա՝ Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Կեսօրից հետո մատուցվեց հիշատակի պատարագ Փարիզի Հայ Առաքելական Հովհաննես-Մկրտիչ Մայր տաճարում:

Երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Փարիզի Հաղթական կամարի տակ: Ֆրանսիայի եւ Հայաստանի հիմների ներքո, որ կատարեց Ֆրանսիայի զինված ուժերի նվագախումբը, տրվեցին զինվորական պատիվներ: Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը եւ Ֆրանսիայի նախագահի անձնական ներկայացուցիչը բորբոքեցին Անհայտ Զինվորի շիրիմի հավերժական կրակը, տեղի ունեցավ տասնյակ ծաղկեպսակների զետեղման արարողություն, ֆրանսիացի պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաեւ հազարավոր ֆրանսահայեր լուռ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետեւ բազմամարդ հավաքը տեղափոխվեց Կոմիտասի հուշարձանի մոտ, որին, ի նշան Հայաստանի եւ ֆրանսահայերի հետ համերաշխության, մասնակցում էին եւ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդը։

Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի զինվորական պատիվների եւ Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերի ուղեկցությամբ պետության ղեկավարը ծաղկեպսակ զետեղեց Կոմիտասի հուշարձանին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30