Լրահոս
Օրվա լրահոսը

Հիլարի Քլինթընը Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու կոչ է արել

Մայիս 02,2012 10:40

Լուսանկարը` AP

«Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է այն վերաբերմունքով, որին արժանանում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ինչպես նաև կալանքի տակ գտնվող կառավարության նախկին այլ պաշտոնյաները», – ասված է մամուլի հատուկ հաղորդագրությունում, որով մայիսի 1-ին հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը:

«Մարդու իրավունքների գծով Ուկրաինայի ներկայացուցչի կողմից տիկին Տիմոշենկոյի տարածված լուսանկարները լրացուցիչ հարցեր են առաջացնում նրա ազատազրկման պայմանների մասին», – ասված է հաղորդագրությունում:

«Կոչ ենք անում Ուկրաինային իշխանություններին անհապաղ ապահովել տիկին Տիմոշենկոին բժշկական օգնության տրամադրումն այս նպատակների համար համապատասխանող հաստատությունում և տալ ԱՄՆ-ի դեսպանին իրեն այցելելու հնարավորություն», – նշվել է մամուլի հաղորդագրությունում:

«Շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Յուլիա Տիմոշենկոյին, ինչպես նաև իր կառավարության նախկին այլ անդամներին և վերականգնել նրանց քաղաքացիական և քաղաքական բոլոր իրավունքները», – ասված է փաստաթղթում:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031