Ռուսաստանի էներգետիկայի նախկին նախարար Իգոր Յուսուֆովը, որին պատկանում է «Ֆոնդ «Էներգիա» ներդրումային ընկերությունը, հետաքրքրված է Հունաստանի «Պանատինաիկոս» բասկետբոլային ակումբը գնելով:
Հունական գրանդ ակումբի սեփականատեր Պավլոս Յաննակոպուլոսը ավելի վաղ հայտարարել էր ակումբը վաճառելու մտադրության մասին եւ անգամ անարդյունք բանակցություններ ունեցել հավանական գնորդների հետ: Հունական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Պանատինաիկոսը» ձեռք բերելու ցանկություն հայտնել են նաեւ ամերիկացի եւ արաբ մի քանի բիզնեսմեններ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: