Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորության թեկնածուները պնդում են, որ ընտրողները վախեցած են

Մայիս 02,2012 20:15

Այսօր «Լոռի» մամուլի ակումբում հյուրընկալված պատգամավորության թեկնածուները միաբերան պնդեցին, որ թեեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում լուրջ խոչընդոտների չեն հանդիպել, այնուամենայնիվ, ընտրողները վախեցած են:

«Մեզ կոնկրետ արգելքներ չեն հանդիպել, բայց մեր ընտրողը վախենում է: Այն մարդիկ, ովքեր կոնկրետ մեր ձայներն են, վախենում են, որ ինչ-որ մեկը կիմանա, որ դրանք մեր կամ այլ` ՀՅԴ-ի, «Ժառանգության» ձայներն են»,-ասում է «Միավորված հայեր» կուսակցության  համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Ժաննա Ժամհարյանը:

«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում, ինչպես նաեւ կուսակցության մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Գառնիկ Սահակյանն էլ ավելացնում է, որ մարդիկ հիասաթափված են. «Երբ շփվում ես ընտրողների հետ, տեսնում ես, թե  որքան խոր հիասթափություն կա գործող իշխանություններից, եւ որքան սպասում կա ընդդիմությունից»:

ՀԱԿ-ի կողմից  մեծամասնական ընտրակարգով առաջադրված  պատգամավորության թեկնածու Սարգիս Թամազյանն էլ այն կարծիքին է, որ Հայաստանում ընտրությունները ազատ չեն. «Թեև արգելքները ակնառու չեն, չեն երեւում, բայց  վախի, սարսափի  մթնոլորտը կա, այդ մթնոլորտում մենք չենք կարող ասել, որ ազատ ընտրություններ են»:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031