ՀՀ արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած գազով լիցքավորված փուչիկների պայթունի վերաբերյալ փորձաքննություն անցկացնելու խնդրով դեռ չեն դիմել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Ժորժ Ծատուրյանը՝ հավելելով, որ եթե իրենց դիմեն, ապա հստակ կասեն, թե որն է եղել փուչիկների պայթյունի պատճառը:
Հարցին, թե փուչիկների մեջ ինչ գազ կարող էր լինել, կենտրոնի Նյութագիտության բաժնի պետ Արսեն Ազիզյանը նշեց, որ եթե հելիում գազ է լցված եղել, ապա այն իներտ գազ է և չէր կարող բռնկվել: «Առայժմ այսքանը: Ուրիշ գազ լցնելու իրավունք չունեին, բայց թե ինչ կարող էին լցնել,այս պահին հնարավոր չէ պատասխանել»,- ասաց նա:
Իսկ կենտրոնի տնօրենը հայտնեց, որ եթե իրենց հանձնարարվի փորձաքննություն իրականացնել, ապա միայն այդ դեպքում կկարողանան պատասխանել այդ հարցին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: