Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծաղը բացահայտում է կնոջ սեքսուալ հատկանիշները

Մայիս 05,2012 18:21

Շատերի կարծիքով` ծիծաղը ուշադրություն գրավելու լավագույն միջոցն է: Այն նաև նպաստում է բարձր տրամադրությանը, նվազեցնում ցավի զգացողությունն ու երիտասարդացնում մարդուն: Իսկ որոշ կանանց համար այն ծառայում է որպես զենք`հակառակ սեռին գրավելու հարցում: 19-ամյա Արփինեն պատմում է` իր հմայիչ ու բնական ժպիտի շնորհիվ է, որ գտել է իր երկրորդ կեսին. «Երբ նոր էինք ընկերություն անում, ընկերս խոստովանեց, որ իմ մեջ իրեն ամենից շատ ժպիտս էր դուր եկել, ասաց`ինչ հավես ես ժպտում և ծիծաղում, քո մեջ այնքան կյանք կա»:
Իսկ ոմանք պնդում են`ծիծաղը նաև օգնում է մարդկային փոխհարաբերությունների հարցում, նույնիսկ պաշտոնական հանդիպումները կարող են վերածվել մտերմիկ մթնոլորտի: Սակայն քչերը գիտեն, որ ծիծաղի միջոցով կարելի է բացահայտել կնոջ սեքսուալ ունակությունները: Մինչդեռ` www.armmedicine.com  կայքը, վկայակոչելով www.drus.am-ին, հաղորդում է` բարձրաձայն, ցածրաձայն և առհասարակ տարբեր ձևերով ծիծաղող կանայք տարբեր սեռական հակումներ ունեն: Օրինակ` բարձրաձայն ծիծաղող և գլուխը խոնհարող կանայք տաքարյուն են, իսկ բարձրաձայն և լայն բացած բերանով ծիծաղող կանայք անկողնում ենթարկվողի դերում են: Զվարթ քրքջացող կանայք գրավում են իրենց չարաճճիությամբ: Տղամարդիկ կցանկանային ունենալ սիրո գիշեր նրանց հետ: Այդպիսի ծիծաղը ստացել է «Հոմերական ծիծաղ» անվանումը: Ծագել է Հոմերոսի « Իլիական» և «Ոդիսական» պոեմներում աստվածների ծիծաղի նկարագրությունից: Իսկ ցածրածայն ծիծաղող կանայք իրենց էությամբ ավելի ուժեղ են: Սիրում են հայացքով ուսումնասիրել իրենց առջև կանգնած տղամարդու մարմինը, իսկ իրենց զուգընկերոջն ընտրում են մեծ դժվարությամբ: Սակայն նրանք սիրում են լինել լիդերներ: Սեքսի մեջ շատ ակտիվ են, հետևաբար կարող են մեծ հաճույք պատճառել տղամարդուն: Իսկ այն կանայք , ովքեր հուզառատ են ծիծաղում, երազկոտ և հետաքրքրասեր են: Անկողնում նրանք շատ կրքոտ են, հնարավոր են նաև անսպասելի հարաբերություններ պատահական վայրերում: Այն կանայք, ովքեր ծիծաղելիս կնճռոտում են քիթը, սիրում են սովորական, ոչ արտառոց սեքս, բայց երբեմն պատրաստ են նոր փորձարկումների:
Ի դեպ, ժպիտի համաշխարհային օրը նշվում է հոկտեբվերի 1-ր: Մտահղացումը պատկանում է ամերիկացի նկարիչ Հարվի Բելնին: Բանն այն է, որ մի անգամ նա իր նկարներից մեկում պատկերեց ժպիտ: Նկարչի կարծիքով`ժպիտի նպաստում է լավ տրամադրությանը:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031